«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 
  • Հեռացված գրառում

    Հեռացված գրառում

    03.01.2025| 18:01
    Ֆեյսբուքյան ընկերներից մեկի էջում տեսնելով Հայկ Կոջորյանի ելույթը պատերազմի և խաղաղության հերոսների մասին, նյութի տակ մի մեկնաբանություն գրեցի, սակայն, զարմանալիորեն, ՖԲ-ն անմիջապես հայտնեց, որ էջի տերը հեռացրեց իմ մեկնաբանությունը:
  • Տան մի տաքուկ անկյուն պակասել է

    Տան մի տաքուկ անկյուն պակասել է

    03.01.2025| 11:49
    Դուք գիտեք լավ ա՞, որ հեռուստացույցները բարակել են։ Հիմա էս բարակ հեռուստացույցի գլխին բան չես դնի, իսկ դա նշանակում ա՝ տան մի տաքուկ անկյուն պակասել ա։
  • Ծնվում ես աղմուկի, գունավոր լույսերի, հրավառության մեջ

    Ծնվում ես աղմուկի, գունավոր լույսերի, հրավառության մեջ

    30.12.2024| 08:41
    Տարվա կյանքը երկար չի՝ ընդամենը մի տարի։ Դեռ ոչ մեկին չի հաջողվել դրանից ավելի երկար ապրել. ճակատագիր ա։ Եթե տարի ես ծնվել, կյանքից շատ սպասելիք չունես, բոլորը քեզնից են սպասում։ Ծնվում ես աղմուկի, գունավոր լույսերի, հրավառության մեջ, դեռ աչքդ չբացած՝ կոկորդդ խոզի բուդ են խցկում, սալաթներ, մրգեր, խմորեղեն, քաղցրավենիք, քիչ ա մնում՝ խեղդվես, տռզում-մնում ես, իսկ մարդիկ նստում ու սկսում են քեզնից սպասել, հետո, անկախ նրանից, թե ինչ են ստանում, ուրախանում են քո գնալու համար, դեռ մյուս տարին չեկած, քեզ արդեն մոռանում են ու սկսում են մյուս տարվանից նույնը սպասել։ Ասենք՝ չէ՛, չեն մոռանում, հաճախ են հիշում, բայց, ավելի շուտ, իրանց են հիշում քո մեջ. դու պիտակի նման մի բան ես՝ հերթական համար, որին մեխում են իրանց հիշողությունները, որ ճիշտ նոստալգիկ հաջորդականությամբ դասավորեն։
  • Նվերները երկնքից չէին ընկել, մեր ծնողների աշխատած փողերով էին առել

    Նվերները երկնքից չէին ընկել, մեր ծնողների աշխատած փողերով էին առել

    29.12.2024| 08:09
    Բոլորս էլ գիտեինք, որ Ձմեռ պապը մանկապարտեզի էլեկտրիկ Կարոն ա, բայց, դե, մեծերն էդքան բան էին անում, որ մենք ուրախանայինք, մենք էլ ցույց էինք տալիս, թե հավատում ենք ու ուրախանում էինք։ Սրտանց էինք ուրախանում։ Էլեկտրիկ Կարոն մեր համար իսկական Ձմեռ պապից ավելի իսկական էր. նա Ձմեռ պապ չէր ծնվել, այլ դարձել էր՝ մեր համար։ Ու նվերներն էլ երկնքից չէին ընկել, այլ մեր ծնողների աշխատած փողերով էին առել։
  • Քանի դեռ ուշ չէ

    Քանի դեռ ուշ չէ

    28.12.2024| 22:47
    Նոր Տարվան մնացել էին հաշված ժամեր, բայց քաղաքը դեռ եռուզեռի մեջ էր։ Մարդիկ շտապում էին ավարտին հասցնել բոլոր գործերը և, ուրախ-զվարթ ճանապարհելով հին տարին, դիմավորել Նոր Տարին։ Բոլորն էլ ձգտում էին դիմավորել շատ ուրախ և զվարթ, ճոխ և հանդիսավոր, որպեսզի գալիք տարին նույնքան ուրախ և բարեբեր լինի։
  • Պետք չի մտածել, թե ինչքան փող եք ծախսել

    Պետք չի մտածել, թե ինչքան փող եք ծախսել

    28.12.2024| 09:35
    Նոր տարվա դեմ շատ խանութներում վաճառողուհիները սանտայի սիրուն, կարմիր շորեր են հագնում ու պոպոզով սիրուն կարմիր գլխարկ դնում։ Շատ սիրուն ա ու բոլորին սազում ա։ Էդ հագուստով յուրաքանչյուր աղջկա գեղեցկություն մի կարգ բարձրանում ա՝ ըստ Ռիխտերի սանդղակի։ Ու հաճախ դրամարկղի մոտ վճարելը սիրո խոստովանության նման մի բան ա դառնում։ Դրա համար էլ, խանութից դուրս գալիս, յուրաքանչյուր հաճախորդի տրամադրություն մի կարգ բարձրացած ա լինում՝ ըստ նույն սանդղակի։
  • Կորցրեցիր մարդուն՝ աշխարհ կորցրեցիր

    Կորցրեցիր մարդուն՝ աշխարհ կորցրեցիր

    27.12.2024| 09:09
    Ամեն ինչ մարդուց է՝ աշխարհի խինդն ու տխրությունը, կյանքի լռությունն ու ճիչը, մեր բաժին եղածն ու սպասվելիքը: Ամեն ինչ մարդուց է: Մարդու հետ գալիս և գնում են երազ ու ժամանակ, սեր ու ատելություն, մարմնական ու աննյութեղեն:
  • Ազնվականը կոչում չի, այլ՝ կյանքի ընտրություն

    Ազնվականը կոչում չի, այլ՝ կյանքի ընտրություն

    26.12.2024| 09:02
    Չէ՛, ինձ համար ազնվականը նա՛ չի, ով, իր ընտանեկան ծառի ճյուղից դամբուլի նման կախված, վերևից աշխարհին ա նայում ու հիանում իր անիմաստ գոյությամբ։ Ազնվականը կոչում չի, այլ կյանքի ընտրություն ա, ժառանգած արյուն չի, այլ աշխարհի ցավից կտրատված երակներ։
  • Մարդը՝ տիեզերքի մարմնավորող

    Մարդը՝ տիեզերքի մարմնավորող

    25.12.2024| 09:25
    Մի անգամ Վիլյամ Սարոյանը հարցնում է գիտնական, ֆիզիկոս, աստղագետ, գրող-էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանին. - Ի՞նչ է մարդը:
  • «Մեկ հիջաբի» գինը

    «Մեկ հիջաբի» գինը

    24.12.2024| 17:51
    Երբ այսօր ամբողջ հասարակությունով քննարկում ենք ավիրյանի 20000-ոց տոմսը կամ ոչ բարով տիկնոջ ու նրա ամուսնու կողմից օրական ձեր աչքը մտցվող ցոփ ու շվայտ կյանքի ռիլերը, ինչն իրականում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են, որոնցով հատուկ կերակրում են ձեզ...